Skip to main content

+374 10 000000

info@gscoa.am

Գավառի պետական երաժշտական ուսումնարանը (այժմ՝ Գավառի արվեստի պետական քոլեջ) հիմնադրվել է 1989 թվականին: Հիմնադրման օրվանից քոլեջի գործունեությունն ուղղված է եղել միջին մասնագտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը,կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցկության,ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովմանը:Քոլեջը տվել է շուրջ 650 շրջանավարտ: Նրանցից շատերը շարունակել են իրենց ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:Քոլեջի բոլոր շրջանավարտները ապահոված են աշխատանքով:Քոլեջն ապահովում է Գեղարքունիքի մարզիերաժշտական և արվեստի դպրոցներում պահանջված որակյալ մասնագետներով: Քոլեջի շենքը հիմնանորոգված է, ունի լոկալ ջեռուցում, համալրված է երաժշտական գործիքներով ,ժամանակակից տեխնիկական միջոցներով, դիդակտիկ նյութերով: Քոլեջի դասախոսական կազմը տիրապետում է մասնագիտական զարգացման անհրաժեշտ կարողությունների,պարբերաբար իրականացվում են վերապատրաստման դասընթացներ:Քոլեջի ուսանողները մասնակցում են տարբեր հանրապետական և միջազգային փառատոնների ու մրցույթների և արժանանում բարձրագույն մրցանակների և պատվոգրերի: